ԱՄՆ-ը մերժել է Աֆղանստանից դուրս բերված Cougar և HMMWV ռազմական տրանսպորտային միջոցները գնելու՝ Ադրբեջանի հայտը:

 


Վաշինգտոնի այս դիրքորոշումը միանգամայն արդարացված է, որովհետև կարգավորման գործընթացում ներգրավված երկիրը պետք է իր քայլերով նպաստի լարվածության լիցքաթափմանն ու խաղաղության հաստատմանը:
Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր հայտարարել, որ իրենք, որպես միջնորդ, հակամարտության կողմերին զենք չեն վաճառում:

 


Փաստորեն ԵԱՀԿ Միմսկի խմբի համանախագահներից միայն Ռուսաստանն է, որ ակտիվորեն զինում է հակամարտության կողմերին, վերջին շրջանում՝ հատկապես Ադրբեջանին:
Սա ընդամենը փաստի արձանագրում է՝ թեեև ոմանք ինձ հիմա կշտապեն մեղադրել հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջ...

 

 

Սուրեն Սուրենյանց