2006 թվական
Հենրիխը իր որակներով զիջում է Գևորգ Ղազարյանին, այդ պատճառով էլ չի հայտնվել Շախտյորի դեմ խաղի մեկնարկային կազմում
2009 թվական
Հենրիխ Մխիթարյան 70 խաղ 30 գոլ Փյունիկի կազմում
2009 թվական
Մետալուրգը գնեց Հենրիխին, դժվար է այս թիմից լուրջ արդյունք ակնկալել, Հայաստանի առաջնությունից եկած ֆուտբոլիստներով լուրջ արդյունքի չես հասնի
2010 թվական
Մետալուրգը եվրագավաթներում առաջին անգամ հասնում է Փլեյ-Օֆֆ փուլ, վերջապես թիմը կարողանում է միավոր կորզել Շախտյորից Հենրիխի խփած գոլի շնորհիվ
2010 թվական
Հենրիխը կմնա պահեստայինների նստարանին, չէ որ Շախտյորը ունի Ժադսոն
2011 Ժադսոնը վերադառնում է Բրազիլիա, նա գտնում է, որ Հենրիխը ավելի ուժեղ է իրենից
2013 թվական
Հենրիխ սա Գերմանիան է, իսկ Բավարիան Կիևի Դինամո չէ, դու չես կարող գոլեր խփել Բավարիային , եթե վրիպում ես միջակ թիմերի դեմ խաղերում
2014 թվական
Հենրիխ Մխիթարյանը գրավում է աշխարհի ակումբային չեմպիոն Բավարիայի դարպասը և իր թիմին օգնում նվաճել Գերմանիայի սուպերգավաթը՝ դառնալով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Ահա այսպիսին պետք է լինի իսկական ֆուտբոլիստը...
Ֆուտբոլային հարցումներ, կայացած ու սպասվող տրանսֆերներ