Ադրբեջանական քարոզչամեքենայի ծանր հրետանին' day.az կայքը, պետք է օր առաջ վերացնել համացանցից: Սա լրատվական կայք կոչվելու իրավունք չունի: Այստեղ զետեղված հակահայկական հոդվածները պետք է նշեմ հոգեբանական ազդեցություն են ունենում եթե ոչ մեր, (մենք վարժվել են ստին ու մեղադրանքներին, որ ամեն օր հնչում է ազերիների կողմից), այլ նաև ցանկացած օտար մարդու վրա:

 

Հայաստանի մասին հոդվածները ներկայացվում են անգույն ու խամրած նկարներով, ինչպես նաև տեքստային յուրահատկությամբ, որով հոգեբանական ազդեցությունն ու ճնշումը միանշանակ բացասական են տրամադրում ընթերցողին ոչ միայն Հայսատանի, այլ յուրաքանչյուր հայի հանդեպ ևս: Վստահ եմ ցանկացած հակահայկական նյութ, որ հայտնվում է այս կայքում անցնում է հատուկ մասնագետների ձեռքի տակով, այսինքն ազիկները իրականացնում են հստակ ու մշակված հակահայկական քարոզչություն: Ցավոք այդ կայքի նման հայկական կայք մենք չունենք, բայց թվում է թե պետք է ունենայինք: Կարծում եմ հայ հաքերները պետք անեն հնարավորը, որ այս կայքը Ddos հարձակման ենթարկվի և ժամ առաջ ջարդուփշուր լինի:

 

Արմեն Մխեյան