Մի օր'արևոտ ու պարզ, անձրևից հետո թարմացած մի օր, հանդիպեցի ես մի հայացքի...

Հայացքում' սպասում,

Աչքերում 'կսկիծ: Վախենում եմ ես այդ զգացումից:

Հայացքում'կարոտ,

Աչքերում'թախիծ: Ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկը կարոտ մնաց ինձ:

Հայացքում'ջուր,

Աչքերում'խորություն: Ես խեղդվում եմ քո օվկիանոսում:

Մի արևոտ ու պարզ օր, անձրև թափվեց իմ գլխին,

Ծովի նման խորը,

Թախիծով լցված,

Կարոտից խեղդվող'հայացքից...

 

 

Հեղինակային պատմություններ