Իրաքում և Սիրիայում հայտարարված նոր խալիֆաթի ստեղծմանը շատերը լուրջ չեն վերաբերվում, սակայն այդ մոտոցումը այնքան էլ արդարացված չէ:

 


Նախ համայան բոլոր խալիֆաթները հենց այդ տարածքից են սկիզբ առել՝ Օմեյադներ, Աբասիդներ, իսկ Իսպանիայի և Եգիպտոսի խալիֆաթները սերում են հենց Աբասիդներից և Օմեյադներից: Օսմանյան խալիֆաթը նույնպես իր լիգիտությունը հենց այս տարածքներից է ստացել: Այսինքն խալիֆաթ հարտարարելու համար պետք է, որ առաջին հերթին Սիրիայի և Իրաքի արաբները դա ճանաչեն:

 


Խալիֆաթի վերածնոնդը հայտարարելով ձեռնոց է նետված առաջին հերթին հենց Թուրքիային, որովհետև Թուրքիայի այսօրվա իշխանությունը գնում է իսլամական ուղղությամբ և ոչնչացնում է Աթաթուրքի համարյա բոլար սկզբունքները:
Պատահական չի, որ «նոր խալիֆ» Ալ Բաղդադին սխալ մուսուլման է հայտարարել Էրդողանին և ասել է, որ գրավելու է Ստամբուլը:

 


Մեզ համար նման հայտարարությունները ոչ մի բան չեն նշանակում, սակայն իսլամական օրենսդիրների և Թուրքիայի իշխանությունների համար սա համակարգային մարտահրավեր է: Իսլամական արժեքները ներկայիս կառավարության գաղափարական հիմքն են հանդիսանում և նետված մարտահրավերին պետք է պատասխան որոնեն:

 

 

Ստեփան Դանիելյան