Կարևոր խնդրի եմ ուզում անդրադառնալ, ընկերներ: Առավոտյան շատ հաճելի լուր տարածվեց այն մասին, որ Իտալիայի ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի կեղծ հայտարարություններն այն մասին, իբր իտալացիները արցախյան հարցում ադրբեջանական կողմն են բռնել: Կարծում եմ, բոլորին հասնականալի է, թե դիվանագիտական ինչպիսի ահռելի ջանքեր են պահանջվել մեր ԱԳՆ-ից, Իտալիայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներից նման փայլուն հաջողության հասնելու համար: Մարդիկ իրական դիվերսիա են կանխել: Եվ փայլուն կերպով են կանխել:

 

 

Ցավոք, շատերս դա չնկատեցինք, կամ մինչև վերջ չգնահատեցինք: Իհարկե, ժամանակ կլինի դեռ դա անելու, բայց... շատ կարևոր է հենց հիմա հասկանալ, որ հայ-ադրբեջանական ճակատը միայն Քարվաճառով չի անցնում: Մարտակերտով ու Ակնայով չի միայան: Ոչ էլ Նախիջևանով, Ճամբարակով կամ Տավուշի մարզով: Այդ ճակատը նաև Հռոմով է անցնում, Մոսկվայով, Բրյուսելով, Վաշինգտոնով և այլն: Ու ինչպես բոլորս կանգնում ենք Քարվաճառի ուղղոթյունը հսկող զինվորի մեջքին, ինչպես սատարում ենք նրան, ցավում և ապրում նրա հետ, նույնպես էլ պետք է կանգնենք Մոսկվայի, Լոնդոնի կամ Վաշինգտոնի ուղղությունը հսկող «դիրքապահի» մեջքին:

 

 

Երեկ նրանք կանխեցին Հռոմի ուղղությամբ նախաձեռնված թշնամու դիվերսիոն գործոությունը, վաղը նույնը կանեն այլ տեղ: Եվ որքան զգալի լինի մեր աջակցությունը, այնքան ավելի շոշափելի կլինեն նրանց աշխատանքի արդյունքները:

 

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան