Հայաստանն այս պահին չի միացել ռուսական սանկցիաներին, սակայն գյուղատնտեսության նախարարությունը չի բացառում, որ Հայաստանը կհետևի Ռուսաստանի օրինակին և սանկցիաներ կսահմանի արտասահմանյան ապրանքների վրա:
Խնդրի տնտեսական կողմին չեմ անդրադառնում. դա լավագույս կանեն մասնագետները:

 


Ինձ առավելապես հետաքրքրում է հարցի քաղաքական կողմը. եթե Հայաստանը միանա ռուսական սանկցիաներին, ապա քաղաքական պատասխանատվություն է ստանձնում բոլոր այն գործողությունների համար, որը Ռուսաստանն իրականացնում է Ուկրաինայի արևելքում:

 


Սա մեկուսացաման բանաձև է, որն, ըստ էության, ընկած է Եվրասիական տնտեսական միության հիմքում:
Ակնհայտ է, որ Հայաստանը մեկուսացման քաղաքականություն վարելու ռեսուրսներ չունի՝ ոչ քաղաքական, եւ ոչ էլ՝ տնտեսական:

 


Նման քաղաքականությունը վերջնականապես կհարվածի Հայասատնի անկախությանը՝ ուժեղացնելով մեր միակողմանի կախվածությունը Ռուսաստանից, ու կհարվածի մեր դիրքերին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:

 

 

Սուրեն Սուրենյանց