Ռուսաստանում շատ են գեղեցիկ վայրերը, սակայն նրանց մեջ առանձնանում է Ալթայը, որը, որպես կանոն, համարվում է ամենախորհրդավոր վայրը:Ճանապարհորդներից հաճախ կարելի է լսել հետևյալ արտահայտությունը. -«Եթե Ալթայը չես տեսել, ուրեմն դեռ ինքդ քեզ չես ճանաչում»: Քանի որ այստեղ հայտվում ես բոլորովին այլ աշխարհում, որտեղ շրջակա միջավայրը կարծես կարդում է քո մտքերը և պատասխանում դրանց` անսպասելի տեղացող ձյան, ծիածանի կամ բնության այլ երևույթների տեսքով: