Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, Ալիև փոքրիկը նեղացած, դիլխոր և մանթո զանգել է իր պապայի մոտ ընկերոջը՝ ներկայումս համայն թուրքերի հոր կարգավիճակին հավակնող Նուրսուլթան Նազարբաևին և գանգատվել: Նազարբաևը բնականաբար հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում Պուտինը նրան տեղյակ է պահել Սոչիի հանդիպման արդյունքների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցում առկա բարդություններն ու պատկերացնում եք?՝ մոտեցրել խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները…
Ինչ դիրքորոշումներ, ինչ մոտեցումներ?...
Նրանց՝ հատկապես Ալիևի Նազարբաև հոպարին, պետք է պարզ լինի՝ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումները մեր զբաղեցրած դիրքերն են, այդ դիրքերում աննկուն ու հաղթական կանգնած մեր հայ զինվորները, մեր բանակը, մեր ժողովրդի համախմբվածությունը…
Թքած նրանց թրքախառն համեմված դիրքորոշումների վրա…
Ռոբերտ Մելքոնյան