Երբ քաղաքական խմբավորումները իրար դեմ են հանում քաղաքական խմբերին ու վերջում մնում են կորտրած տաշտակի առաջ' սպասելով...

 


Ինձ կասեք իմանամ, ո՞վ է տվել ՕԵԿ-ին համալսարանին պատկանող այն տարածքը, որտեղ այսօր կռիվ-կռիվ են խաղում մի թիզ հողի համար... ուսանողների և դասախոսների պահանջը, այո՛, հարգում եմ, մարդիկ դուրս են եկել իրենց տարածքին տեր կանգնելու համար, իսկ ՕԵԿ-ականները ինչո՞ւ են դուրս եկել արևի երես... այո՛, ուզում եմ հասկանալ, որ ՕԵԿ-ն էլ դուրս է եկել իր տարածքին տեր կանգնելու համար, բայց չեմ կարողանում հասկանալ, անցյալն ու ներկան գնահատելուց հետո... բայց գիտեք ինչն է այստեղ աբսուրդը, որ ՕԵԿ-ը, ով ներկայանում է, որպես «ընդդիմություն» մոռանում է մի բան, որ ընդդիմություն մեկ օրում և մեկ գիշերում չեն դառնում, իսկ այդ տարածքը ՕԵԿ-ը իրենով է արել դեռ շատ տարիներ առաջ, երբ դիմադիր էր, իշխանությանը ծառայող, իշխանության համար պայքարող, իշխանությանը, հանձին Սերժ Սարգսյանին շատ սիրող, թեև հիմա էլ են շատ սիրում, բայց փորձում են ցույց չտալ, որովհետև այժմ պետք է ՕԵԿ-ը «ընդդիմադիր» լինի, ոչ թե...

 

Ասածս ինչ է, անկուշտը ինչքան էլ, որ ուտի, միևնույն է աշխատում է շատ ուտելու վրա, որ մի օր քիթը գետնին առնի, չցեխոտվի... իսկ կասեք իմանամ, ո՞վ է քսի տվել ՕԵԿ-ի վրա համալսարանականներին, թե դա քիչ է հետաքրքիր... կարծում եմ այդ հարցը վերևները շատ արագ կհարթեն, որովհետև կան օղակներ, ովքեր հարց լուծողի իրենց դերում «կատարյալ» են...

 

 

Հիշեցի ՕԵԿ Հեղինե Բիշարյանին, ով թռվռալով Սերժի երդման արարողությունից դուրս էր եկել լֆիկի հետ, ձեռք ձեռքի բռնած, քույր ու եղբայր էին խաղում, ով գիտի, տարածքները իրենցով անելու միակ ճանապարհը կամ քույր-եղբայր խաղալու մեջ է, կամ ծառայելու մեջ է, թե՞... մի խոսքով ուզում եմ ասել, որ քիչ զխտվեք, վաղ, թե ուշ բոլորդ էլ պատասխան եք տալու, իսկ խաղեր խաղալուց առաջ մտածեք, որ մի օր հնարավոր է «ընդդիմություն» դառնաք ու ժողովրդի աչքերին նայելու պահին՝ չամաչեք... թեև ումն եմ ասում, ամաչող լինեին դուրս չէին գա ու դուրս գալուց հետո սրբի կերպարանքով արդարություն չէին պահանջի...

 

Արթուր Հայրապետյան