Ընտանիքի հայրը պատերազմ էր մեկնում 'շատ ու շատ հայրերի նման: Վտանգված էր մի մեծ տուն, որը բոլորին մի հարկի տակ էր պահում: Բոլորը իրենց սրբազան պարտքն էին համարում կրկին իրենց մեծ տունը վերակառուցած տեսնել: Երբ հայրը նստեց մեքենա, որ մեկնի պատերազմ, երեխան բաղավեց նրա հետևից, վազելով մոտեցավ ու ձեռքերի մեջ դրեց բազմաթիվ գունավոր մատիտներ, որը նրա համար իր հայրն էր գնել...
-Որդիս, ինչի՞ս են պետք այս մատիտները:
-Պապ, պարզապես փորձիր մարդկանց գունավոր մատիտներով ներկել, ես գիտեմ , դու կարմիրը շատ ես սիրում, պատերազմում միայն կարմիրն է օգտագործվում, բայց գունավոր ավելի վառ ու գեղեցիկ է ստացվում...պարզապես, փորձիր մարդկանց գունավոր մատիտներով ներկել, ոչ թե կարմիրով...
Հեղինակային պատմություններ