Հրեաները և հայերը բավականին նման են : Մեր երկու ազգերը ունիկալ են : Բայց նմանության հետ մեկտեղ, հրեաները այսօր համաշխարհային մակարդակով ավելի բարձր դիրքեր ունեն : Այդ ամենը բացատրվում է իրենց միասնական լինելով : Մեր դեպքում դա այդպես չէ : Եթե նկատել եք,մեր միջազգային հաջողությունների գերակշռող մասը անհատների հաղթանակներ են, այնպիսի հաղթանակներ,որտեղ գործում է անհատ, այլ ոչ թե թիմ : Մենք բացառապես միավորվում ենք այն ժամանակ,երբ կա վտանգ,երբ կա ցավ, երբ կա վիշտ... :

 

Մենք հզոր ազգ ենք... քիչ ենք,բայց հզոր... : Պատահական չեն Սևակի- «Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում» խոսքերը : Եթե մենք փոխվենք, կարողանանք լինենք միասնական, կարողանանք չատել հաջողակ մարդուն,կարողանանք մեր անհաջողությունների համար ինքներս մեզ դատել,ապա հնարավորություն կունենանք մի քանի քայլ առաջ անել : Չեմ հիշում,որ երկրում էր.. հարցում էին անցկացնում,թե ով է ցանկանում դառնալ վարչապետ.... մարդկանց ավելի քան 80 %-ը Չցանկացավ ,16 % -ը կողմ էր. 4 % -ը երկմտում էր :

 

Հայաստանում նման հարցման դեպքում ավելի քան 90 %- ը կամ ավել մարդ հաստատ կողմ կլինեին : Մենք սիրում ենք տիրել,չնայած որ պատմության մեջ միայն Տիգրան Մեծի գլխավորությամբ ենք նվաճողի դերում եղել : Հրեաները իրենց հաջողության բուրգը կառուցում են մի հոգու շուրջ,որին բարձրացնելով գագաթին,քաղում են իրենց հասանելիք հաջողության պտուղները,այն դեպքում,երբ մենք ստեղծում ենք քաոս,փորձում տիրել,խաղալով մի խաղ,որտեղ սկզբից էլ պարտվողի դերում ենք : Հույս ունեմ մի օր մենք կփոխվենք....

 

 

 

Հայկ Դերզյան