«ՀՀ Սյունիքի մարզի 12 ընտանիք ունեցող Տավրուս գյուղի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Տավրուսի գյուղապետ Սլավիկ Կարապետյանի խոսքով՝ դպրոցն այս պահին երեք աշակերտ ունի, նախկին՝ 50-ի փոխարեն: «Ծնողները աշխատանք չունենալու պատճառով գնացել են գյուղից, իրենց երեխաներին էլ հետներն են տարել:
Ու այսպես, ամեն տարի գնում եմ այստեղ-այնտեղ մի ընտանիք եմ փնտրում, որ իրենք էլ իրենց հետ երեխա բերեն, որ դպրոցը չփակվի, գոյատևի: Մահանում է մեր գյուղը: ՀՀ կառավարության անուշադրության պատճառով է, որ մենք այսօր այս պատկերն ունենք»,-«Ժողովուրդի հետ զրույցում նշել է գյուղապետը։
Ավելորդ է բացատարել, որ Սյունիքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի ու կառավարության անդամներն, ովքեր այս օրերին պարբերաբար լինում են սահմանամերձ գոտում ու հայրենասիրական ճառեր են ասում՝ պետք է գործուն միջոցներ ձեռնարակեն՝ Տավրուսի, մյուս գյուղերի զարգացման ծրագրեր մշակելու ուղղությամբ:
Եթե Տավրուսն ու մյուս գյուղերը դադարեն դպրոց ունենալուց, բանակի ու նրա զինվորի հերոսությունն անիմաստ են դառնում:
Լավ ենք անում, որ հպարտանում ենք մեր բանակով, բայց նույն այդ բանակին ամուր թիկունք է պետք...
Սուրեն Սուրենյանց