Վերջին ժամանակներս տիրող խառնաշփոթը մեր երկրում շարունակական բնույթ է կարծես կրելու: Երկրի, երկրի ղեկավարի պաշտոնական պարտականությունն է տարածաշրջանում խաղաղություն պահպանելը, քայլեր ձեռնարկել, վերջ ի վերջո, ղարաբաղյան հակամարտությունը խախաղ պայմաներում լուծելու համար: Իր առջև դրված խնդիրը պետք է լուծի, քանի որ պարտավոր է ամբողջ աշխարհի հայությանը:
Բայց անհասկանալին այն է, որ դրան զուգահեռ, երկրի ներսում իշխանական խավը կարծես Հայաստանից չէ, կամ հայ չէ․ փորձում է «յուրահատուկ» ձևով աչքի ընկնել: Կարծես Արցախյան այս խառնաշփոթությունը օգտագործում են իրենց օգտին, ժաողովրդին ցույց տալու, թե ինչ-որ գործ են անում: Գործ՝ սահամադրության փոփողության վերաբերյալ քննարկումներ: Հարգելիներս, սահմանադրությունից առավել կարևոր ցավոտ խնդրի առջև է կանգնած մեր երկիրը:
Ժամանակն է իրականությանը նայել բաց աչքերով, ոչ թե դռնեդուռ ընկնելով, մարզերում, գյուղերում հանդիպումներ կազմակերպելով՝ ամենադյուրին հարցը քննարկել: Այսօր քաղաքացուն ընդհանրապես չի հետաքրքրում, ասեմ ավելին, դրա կարիքն էլ չի զգում: ՀՀ սահմանադրությունը, լավ թե վատ, արդեն ձևավորվել է: Մենք զինվորներ ենք կորցնում, նրանց կյանքը ամենաթանկն է մեզ համար: Հայ զինվորի շնորհիվ է, որ բոլորս մեր տներում խաղաղ ապրում ենք:
Աղվան Պողոսյան