Իմ համեստ կարծիքով․
Հայ-ադրբեջանական խնդրի լուծումը հնարաւոր է միայն Ադրբեջանի կապուտլիացիայի միջոցով։ Մնացած բոլոր ձեւերով խնդիրը տանում է փակուղի։
Չպէտք է ուրախանալ, որ նրանք այսօր ի վիճակի չեն ռազմական գործողութեամբ խնդիրը լուծել ի շահ իրենց։ Այսօր չեն կարող - վաղը հնարաւոր է կարողանան(տեսականօրէն):
Մեր քարոզչութիւնն արտաքին հարթակներում առ այն, որ նրանք դեբիլ են, ոչխար եւ այլն․․․ անհրաժեշտ է փոխել։
Ոչ պաշտոնական հարթակներում պէտք է սկսել քարոզել, որ ադրբեջանում կան ազգութիւններ եւ որոշ դեբիլներ բռնի ձեւով արգելում են այդ ազգութիւններին ինքնորոշուելու։ Գիտեմ, որ նման գործունէութիւն կայ․․․ բայց լաւ կը լիներ, որ այն ստանձներ արդէն հանրային բնոյթ։
Մեր թուրքագէտները քայլ-քայլ պէտք է ստեղծեն հանրային կապեր, քննարկումներ, ֆորումներ այդ ազգութիւնների ներկայացուցիչների հետ։
Այս առումով մեր շահերը համընկնում են նաեւ Իրանի շահերի հետ։
Ես վստահ եմ, որ մեր մտքով մենք պակաս չենք այն ուժերից, ովքեր այսօր կարողանում են կազմաքանդել երկրներ եւ այնտեղ կազմակերպել տարատեսակ խռովութիւններ։
Ժամանակն է մենք էլ հաւատանք մեր ուժերին նաեւ այդ ասպարեզում։
Արտուր Խոջաբաղյան