Հիշեցի, որ նաև պատմաբան եմ ու ցանկացա ընկերներիս մի փոքր իրազեկել Նվասարդի տոնի մասին:
Նավասարդ անունը պարթևական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։
Նավասարդն ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։

 


Հին Հայոց առաջին ամիսը սկսվել է սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։
Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենաուրախալի տոնը։
Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։

 


Կար նաև տոպրակ կախելու սովոությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։
Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։
Մինչև 1582թ-ը տարբեր ժողովուրդներ՝ իրենց ազգային, կրոնական սովորություններից ու նաև աշխարհագրական միջավայրից ելնելով, նշել են իրենց Նոր տարիները:

 


Այդ ամենը, բնականաբար, խանգարում էր պետությունների ու ժողովուրդների մերձեցմանը, աշխարհի ներդաշնակ զարգացմանն, ընդհանուր, բոլորի կողմից ընդունված արժեքների համակարգի կայացմանը:
Ուստի 16-րդ դարի վերջին որոշվեց անցում կատարել միասնական համակարգի, ըստ որի՝ տարին բոլորի համար սկսվում է հունվարի մեկից: Չնայած դրան՝ շատ ժողովուրդներ շուքով շարունակում են նշել նաև իրենց ազգային Նոր տարիները:

 

Սուրեն Սուրենյանց