1. Ավիաահաբեկչություն Նյու-Յորքում
Երկրի ընդերքից հրաբխային կրակը
Կցնցի նոր քաղաքը:
Երկու հզոր ժայռեր կպատերազմեն երկար ժամանակ,
Արեթուզան կարմիրով կներկի նոր գետը:
Այս քառատողը այնքան է աղավաղվել, որ որոշ օրինակներ հազիվ թե նման լինեն իրական տեքստին: Ոմանք այնքան հեռու են գնում, որ նշեն Նյու Յորք քաղաքը անունով, և ուրիշները նկարագրում են թռչող մետաղե մեքենաներ: Ինչպես տեսնում ես, սրանցից ոչ մեկն էլ իրականում նշված չէ տեքստում: Շատ մարդիկ ասում են, որ երկու հզոր ժայռերը առնչություն ունեն հարձակման մեջ ընդգրկված ինքնաթիռների հետ: Արեթուզան առասպելական հավերժահարսն է, որը վերածվել է ցայտաղբյուրի: Նոստրադամուսը գիտեր սա, որը մենք պարզորեն տեսնում ենք վերջին նախադասությունում: Ինտերնետում այս քառատողի պատահական որոնումը կբերի ամենատարօրինակ թարգմանությունների: Օրինակ' մի կայք 2-րդ տողի համար ասում է՝ «Ցնցում կառաջացնի Նյու Յորք քաղաքի փողոցներում», իսկ 4-րդ տողի համար՝ «Սա կլինի, երբ օդանավերի պտույտը նոր ընթացք ստանա»:
2 Հիտլեր
Վեներային շատ մոտ մի վայրում
Աֆրիկայից և Ասիայից երկու ամենավիթխարիները,
Որ, ասում են, Ռայնից և Հիստերից են սերում,
Լաց, արցունքներ Մալթայում և Լիգուրիայի կողմը:
Սա ավելի ճանաչված քառատողերից մեկն է, որը նկարագրում է Հիտլերին՝ «Հիստերին», Մուսոլինիի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նրանք ծրագրեր էին մշակել, ըստ որոնց՝ Իտալիան պաշտոնապես մտներ Երկրորդ համաշխարհային պատերազմ: Խնդիրն այստեղ այն է, որ «Հիստեր» տերմինը Նոստրադամուսի ժամանակաշրջանում օգտագործվող տերմին է, որը վերաբերում էր Դանուբ գետին: Թվում է, որ այն նկարագրում է մի պատերազմ, որը կապ ուներ Գերմանիայի հետ, բայց անհնար է, որ սա առնչվի Հիտլերին կամ Համաշխարհային երկրորդ պատերազմին:
3 Լուի Պաստյոր
Կորած, գտնված, այդքան երկար ժամանակ
Հովիվին կպատվեն՝ որպես կիսաստված,
Նախքան լուսինը կավարտի իր ամբողջական շրջանը,
Այլ քամիները նրան կանարգեն:
Սա հաճախ մեջբերվում է որպես կանխագուշակում' Լուի Պաստյորի և միկրոբների հետ նրա կատարած աշխատանքի ապագայի վերաբերյալ: Այս խառնաշփոթը մասամբ սրված է այն փաստով, որ «Pastor» բառի ֆրանսերեն տարբերակը «Pasteur»-ն է, բայց Նոստրադամուսը երբեք ապագայից ոչ մեկին չի նշել անունով, և դժվար թե այստեղ այդպես աներ: Իսկ նույն նախադասության մեջ «կիսաստվածը» վերաբերում է հոգևոր հովվի կրոնական թարգմանությանը: Հնարավոր է, որ Նոստրադամուսը ճիշտ ժամանակաշրջան է ներկայացրել: Ինչևիցե, Ռուսատը' հրեա աստղագետը, որի աշխատանքը հայտնի էր Նոստրադամուսին, 1887-ին վերջ դրեց լուսնի լրման շրջանին, երբ Պաստյորը զբաղվում էր իր իմունիտետային տեխնոլոգիաներով:
4. Ֆրանսիայի Հենրի 2-րդ
Երիտասարդ առյուծը կհաղթի ծեր առյուծին
Մենամարտի դաշտում:
Նրա աչքերը կխոցվեն ոսկե վանդակում,
Երկու վերքը՝ մեկում, հետո դաժան մահով կմահանա:
Նոստրադամուսի գրած այս կանխագուշակումից 4 տարի անց, ֆրանսիացի Հենրի 2-րդ թագավորը սպանվեց աչքի մեջ խրված նետից, երիտասարդ Կապիտան Մոնտգոմերի հետ զինախաղի ժամանակ: Ինչևիցե, զինախաղը ճակատամարտ չէր, այն անց էր կացվում մի երեկույթի ժամանակ' խաղաղության դաշինքը տոնելիս (միանգամայն պատերազմի դաշտին հակառակ): Շատ մարդիկ ասում են, որ այս քառատողը Նոստրադամուսին հայտնի դարձրեց իր ժամանակներում, բայց այն առաջին անգամ տպագրվեց Նոստրադամուսի մահվանից 48 տարի անց:
5. Բալյանյան Թերակղզու նվաճումը
Այս բանսարկությունից շատ առաջ
Արևելքի ժողովուրդները Լուսնի շնորհիվ
1700թ.-ին շատերին մահվան դուռը կհասցնեն,
Եվ գրեթե կնվաճվի Ակվիլոնի անկյունը:
Ենթադրվում է՝ սրանով կանխագուշակել է Թուրքիայի կողմից Բալկանյան թերակղզու մեծ մասի զավթումը, ինչը վերջնականապես ետ մղեց Ռուսաստանի Պետրոս 1-ին Մեծը: Ասում են, որ Լուսինը վկայակոչում է Լուսնի մահիկը՝ մահմեդականության խորհրդանիշը: Ակվիլոնը Նոստրադամուսի ժամանակաշրջանի տերմին է, որը նշանակում է Հյուսիսային քամի: Իսկ այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ Բալկանները գտնվում են Եվրոպայի հարավ-արևելքում:
6. Համաշխարհային 2-րդ պատերազմ, ատոմային ռումբ
Դարպասների մոտ և քաղաքների ներսում
Կլինեն 2 մեծ դժբախտություններ, որոնց նմանը ոչ ոք չի տեսել,
Սով ժանտախտի մեջ, պողպատը մարդկանց կյանքին վերջ է դնում՝
Լացով դիմելով ամենակարող Աստծուն օգնության համար:
Բուն ֆրանսերենում «Portes» բառը օգտագործվում է «դռան շեմք» կամ «դարպասներ» իմաստով, որը սովորաբար սխալ ձևով թարգմանվում է որպես «Ports-»՝ «ծովի նավահանգիստ» իմաստով: Սա ավելի շուտ ժանտախտի և սովի հետևանքվ համատարած մահվան նկարագրությունն է, քան ատոմային հարձակումը: Մարդիկ սա ավելի հարմար դարձնելու համար հաճախ թարգմանում են նողկալի ձևով: Նման օրինակ է 3-րդ տողը, որը կարելի է կրճատել այսպես՝ «Ուժգնություն չարչարանքի մեջ, մարդկանց մահվան անհավատալի համամասնությունը»: Միակ հնարավոր կապը կարող է լինել «պողպատը», բայց Նոստրադամուսի ժամանակ սա ավելի շուտ կնշանակեր զենք կամ նման այլ բան:
7. Լոնդոնի մեծ հրդեհը
Արդարի արյունը սխալ կգործի Լոնդոնում
Այրված կայծակից քսան անգամ երեք և վեց,
Ծեր օրիորդը կընկնի իր նախկին բարձր դիրքից,
Նույն աղանդից մի քանիսը կսպանվեն:
Լոնդոնի «Մեծ կրակը» տեղի ունեցավ 1666թ.-ին, այսպիսով քսան անգամ երեքը կարող է նշանակել 20x3+6, այնուամենայնիվ, ճշգրիտ տարեթիվը հաշվի չառնելով՝ կրակը սկսվել է պատահաբար հացթուխի խանութում, այսպիսով ոչ ոք սխալ չի գործել: Ի հավելումն այն բանի, որ շատ հոլանդացի մարդկանց են մեղադրել և սպանել, կթվար, որ «ծեր օրիորդը» հենց ինքը Լոնդոնն է, որի դեպքում աղանդը կամ լոնդոնցիները կլինեին (որը տեղի չի ունեցել) կամ աղանդի անդամներն են կրակը վառողը (որը ոչ ոք չի արել): Շատ անհասկանալի է թվում երկրորդ տողի թվերի թարգմանության հիման վրա կանխագուշակում կատարելը, իսկ մնացածը պետք է աղավաղվի, որպեսզի իմաստ ձեռք բերի:
8 Օլիվեր Կրոմվել
Ավելի շուտ մսագործ, քան Անգլիայի թագավոր,
Անհայտ խավից ծնվածը ուժով կտիրի կայսրությանը,
Վախկոտ, առանց հավատի, առանց օրենքի արյուն կթափի երկրի վրա,
Նրա ժամանակը այնքան մոտ է, որ հառաչում եմ:
Ասում են, որ այս մեջբերումը վերաբերում է Անգլիայի Օլիվեր Կրոմվելի թագավորությանը՝ 17-րդ դարին: Այս մեկը լի է բայց-երով: Ամենակարևորը այն է, որ Կրոմվելը ծնվել է ցածր, անտիտղոս մանրակալվածք ազնվական ընտանիքում, նա հազիվ թե «մսագործ» լիներ (ավելի շուտ էվֆեմիզմ հասարակ մարդու համար): Նաև համամիտ եմ, որ Կրոմվելը վախկոտ էր և չար մարդ, բայց նա հավատ ուներ, քանի որ բողոքական էր:
9. Ֆրանսիայի Հենրի 2-րդի երեխաները
Յոթ երեխաներ՝ պատանդ թողնված,
Երրորդը կգա, որ խլի իր երեխայի կյանքը,
Իր որդու պատճառով ևս երկուսը կխոցվեն:
Ջենովային և Ֆլորենցիային խառնաշփոթի կմատնի:
Այս քառատողը հաճախ օգտագործվում է վկայակոչելու Ֆրանսիայի Հենրի 2-րդ թագավորի երեխաներին: Բայց եթե դու մի փոքր հետազոտություն կատարես, ապա կգտնես 2 մեծ խնդիրներ: 1. Հենրին ուներ 13 երեխա: 2. Իր երեխաներից միայն մեկը մահացավ ոչ բնական մահով (դանակը նրա ստամոքսն էին խրել):
10. Ֆրանսիական հեղափոխություն
Մենակյաց ամուսնու գլխին խույր կդնեն,
Վերադարձին անհամաձայնությունը կղմինդրից այն կողմ կանցնի,
Հինգ հարյուր մեկից դավաճանը տիտղոսավոր կլինի,
Նարբոննե և Սալսես, մենք կունենանք նավթ դանակների համար:
Սա մի ուրիշ վատ թարգմանություն է ֆրանսերենից, որը մարդկանց ստիպում է հավատալ, թե այս քառատողը վերաբերում է Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետային և հեղափոխությանը: Բնօրինակն ասում է՝ «Le part soluz mary fera mittre», և մարդիկ սխալմամբ mary-ն հասկանում են որպես Marie: Ի հավելումն սրա, «thuille»-ը թարգմանում են «Tuillerie Garden» իմաստով, որտեղով անցել էր Մարիա Անտուանետան թագավորական պալատից հեռանալիս: Նարբոնեսը քաղաք է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, որը ոչ մի առնչություն չունի հեղափոխության հետ: