Հաճելիորեն զարմացած եմ: Եթե ճիշտն ասեմ, չէի սպասում, որ նման իրավիճակում ազգը այս կերպ կհամախմբվեր: ՀԱԼԱԼԱ ԲՈԼՈՐԻՆ: Ես մի 20 օր հանրապետությունում չէի, և ստիպված էի իրադարձությունների զարգացմանը հետևել արտերկրից:

 

Վերադառնալով համոզվեցի, որ այն տպավորությունը որ ստացել եմ ընթերցելով ՖԲ-ը և կայքերը ամբողջովին համապատասխանում են իրականությանը: Բոլորն անխտիր' քաղաքական ուժերն ու լրատվական դաշտը, զինվորականներն ու շարքային քաղաքացիները, սահմանամերձ գյուղերի բնակիչներն ու երևանցիները, երիտասարդներն ու մեծահասակները, և որ ամենակարևորն է խոպան գնացածներն ու արտագաղթածները միավորվել են Հայրենիքի անվտանգության խնդրի շուրջ:

 

Այնպիսի տպավորություն է, որ 20 օր առաջ ես դուրս եմ եկել մի Հայաստանից, իսկ հիմա վերադարձել եմ մեկ ուրիշ ՀԱՅԱՍՏԱՆ: Եվ ինչքան էլ ծանր են այս օրերը, ԱՅՍ ՀԱՅԱՍՏԱՆՆ ինձ ավելի է դուր գալիս: Այն սկսում է ինձ հիշեցնել 1988-1991-ի Հայաստանը: Տա Աստված, որ ազգս այսպես լինի միշտ:

 

 

Կարեն Քոչարյան