Հայե՛ր, գիտե՞ք, որ մարտիկների բարոյական ոգին բարձր պահելու նպատակով Գ. Նժդեհը հրամայում է, որ անվանացուցակների ստուգման ժամանակ նախ հիշատակվեն ազատագրական պայքարի ընթացքում նահատակված հերոսների խնկելի անունները:

 

Երբ զորամասի հրամանատարը տալիս էր նվիրական անունը, զորաշարքի առաջին զինվորը պատասխանում էր. «Ընկա՛ն»: Նույն շարքի երկրորդ զինվորը կրկնում էր. «Փա՛ռք», իսկ ամբողջ զորաշարքն ավելացնում էր՝ «Հավե՛րժ փառք»: