Սոչիում քիչ առաջ ավարտվել է Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումը:
Ռուսաստանի նախագահը մեր նախագահին ընդունել է ջերմ խոսքերով. ՙՙԿարիք չկա բնութագրել հայ-ռուսական հարաբերությունները. դրանք կրում են բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթ, ինչի մասին են խոսում նաև Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի, Հայաստանի ղեկավարության վերջին որոշումները՚՚:

 


Գուցե Սերժ Սարգսյանը չի հարցել իր զրուցակցին, սակայն հայ-ռուսական հարաբերությունների ՙՙռազմավարական բնույթը՚՚ հատկապես պարադոքսալ է դառնում այն համատեքստում, որ Մոսկվան մեծաքանակ զենք է վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին: Երևի դա անում է՝ հանուն հայ-ռուսական ՙՙռազմավարական՚՚ գործընկերության:
Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, ԱՄՆ-ը զենք վաճառի իր դաշնակից Իսրայելի հակառակորդ պաղեստինցիներին....

 

 

Սուրեն Սուրենյանց