Երբ ամեն մեկը իրա գործով զբաղվի, ամեն ինչ մէ~ հրաշք կլինի:
Տեսեք'
Եթե ատամնաբուժը սահման գնալու պատրաստակամություն հայտնելու մասին ստատուս գրելու փոխարեն բարեխղճորեն բուժի ազատամարտի ատամները, ազատամարտիկը սահմանը կպահի:
Եթե երգչուհին սահման գնալու փոխարեն երգեր երգի ու դուխավորի զինվորներին, դա ավելի օգուտ կլինի, քան սահման գնաու զինվորական շորերով նկարվի:
Եթե պատգամավորները սահման գնալու փոխարեն, լավ օրենքներ գրեն, որ բնակչության վիճակը լավ լինի, բնակիչներն էլ կարող են սահմանը պաշտպանող իր զինվորին լավ նայել, որն էլ իր հերթին ավելի դուխով ու առողջ կպահի սահմանը:
Եթե բժիշկը նորմալ բուժի, այլ ոչ թե մենակ փող աշխտի, առողջ տղաները ու ազատամարտիկներ նորմալ սահման կպահեն:
Եթե ....
Եթե....
Եթե...
Ու սենց լիքը «եթե»-ներ, էնպես, որ հարգելիներս, վստահեցնում եմ ձեզ, որ եթե դուք ձեր գործը բարեխղճորեն անեք, սահմանապահները էլ ավելի եռանդով ու դուխով սահմանը կպահեն:
Հ.Գ. Ես իմ գործն եմ անում. ստատուս եմ գրում:
Անկախ Հայաստան