Վաղը Սոչիում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ «հատուկ ուշադրություն է հատկացվելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացին»: Այդ մասին ասված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում:


Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված երկկողմ հանդիպումների մասին, հնարավոր եռակողմ հանդիպման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ - ադրբեջանական սահմանին ու ղարաբաղյան շփման գծում լարվածության աճի խնդիրների սպասվող քննարկման մասին որևէ բան հաղորդագրությունում ասված չէ:


Ըստ այդմ, վաղօրոք իմ արած կանխատեսումը միանգամայն ճիշտ էր, որ եթե անգամ Վլադիմիր Պուտինն երկու նախագահների հետ քննարկի Ղարաբաղի խնդիրը կամ եռակողմ ձևաչափով հանդիպում նախաձեռնի՝ հակամարտության հարցն ածանցյալ է լինելու Կրեմլի եվրասիական նախագծերին:


Այս հանդիպումներով Պուտինը փաստում է, որ ինքն է Հարավային Կովկասը ՙՙնայողը՚՚՝ փորձելով յուրօրինակ պատասխան տալ Ուկրաինայի փաստացի կորստի իրողությանը:

 

 

Սուրեն Սուրենյանց