Այս բարդ կիսապատերազմական վիճակում հայ հասարակությունը բաժանվել է երկու մասի: Կիսագրգռված ու ֆեյսբուքյան "թույն" բաքուա-ռմբակոծական անձնավորությունները պատերազմի կոչեր են անում , ու հաճախ խաղաղության կողմնակիցներին անվանում հոգեկան հիվանդ ու բացի դրանից հրահրում մյուսներին , նույն կիսաֆաշիստական վերաբերմունքը ցույց տալ , այն մարդկանց հանդեպ, ովքեր դեմ են պատերազմական գործողություններին, և այն անձանց ովքեր ցանկանում են խուսափել երիտասարդ զինվորների մահից :
Հիմա սկսենք սկզբից' բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակը բավական բարդ է և չգիտես ինչ կլինի ամսի ութին, իսկ ռուսական լրատվականները նաև "королевский шут" Ժիրինովսկին իր խոսքում նշել էր, որ Ռուսաստանն է որոշողը պատերազմ սկսվի թե ոչ ու նշել էր Պուտինի անունը:
Այսինքն ի՞նչ է ստացվում, որ Պուտինը բավական չէ ադրբեջանցիներին զենք է վաճառում այս իրավիճակում, դրան գումարած նա՞ է որոշելու, պատերազմ կլինի թե՞ ոչ:
Խոսքս վերաբերվում է ռուսամետ հասարակությանը, իսկապե՞ս կարծում եք, որ ճիշտ է նման պահելաձևը.... ճիշտ է՞ , որ մեր դաշնակիցը ոչ միայն խաղաղ պայմաններում է զենք վաճառում Ադրբեջանին այլև լարված ռազմա-քաղաքական պայմաններում:
Հիմա եկեք կշռադատենք ֆանատիկ ու համակարգչի հետևում ձեդոտ պոնչիկով նստած ՍՏԱՏՈՒՍԱ-ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ:
Ուզում եք զոհեր լինե՞ն պատերազմ լինի՞, 90-ականները հետ գա՞ն .... վերցրեք զենքը ու ռազմահայրենասիրական գրառումներ գրելու փոխարեն գնացեք դիրքեր:
ՀԳ Հիմա ասում եմ, հալալա էն տղերքին , ովքեր գրառումներով չեն ապացուցում իրենց նվիրվածությանը հայրենիքին այլ էնտեղ կանգնած են, իսկ ես չեմ ուզում, որ զոհեր լինեն , չնայած չեմ կասկածում մերոնց ուժի վրա:
Նույն ստատուսագետներին է վերաբերվում, բոլորիդ դիրքեր ուղարկենք պահեք իրավիճակը, տեսնենք քանի րոպե հետո վենա կկտրեք որ հետ գաք
Անահիտ Միքայելյան