Առաջին գծում զինվորը կռվում է, կծարավի, ջուր պիտի հասցնել, կսովածանա, ուտելիք է պետք հասցնել։ Առաջին գիծ ջուր բերող է պետք, բերողին ջուրը տվող է պետք։ Ծարավ զինվորի մարտունակությունը բարձր չի լինի, ինչը նշանակում է, որ պատերազմի ժամանակ ամեն մարդ պիտի իր գործը լավագույնս անի։ Եթե բոլորը զենքով առաջին գծում հակառակորդին կրակեն, բոլորը միասին կծարավեն ու չեն կարողանա լավ կրակել։

 

 

Վերջապես պետք է համակարգված գործել, առաջին գծի մարտունակությունը սկսվում և շարունակվում է մնացած գծերից։ Անմիտ է բոլորի առաջին գիծ վազելը։ Բոլոր գծերն են առաջին գիծ։ Ամեն մարդ թող իր կոնկրետ ֆունկցիան լավագույնս անի։ Հերոսներ լինում եբ բոլոր գծերում։ Բայց երբ ես գնամ առաջին գիծ ու զենք ուզեմ կռվելու համար, այս խոսքերն իմ դեմ չօգտագործեք։ Հիշեք, սա ես ասեցի բոլորիդ համար, միայն բոլորիդ։

 

 

Արսեն Բաբայան