Ճշմարտության հասանելիությունը ստիպում է Ալիևի շրջապատին փող չխնայել ու խափանել հայկական կայքերի հասանելիությունը: Վախենում են, շատ են վախենում...
Ինտերնետի հասանելիությունը թույլ է տալիս Ադրբեջանի բնակչին տեղեկատվություն ստանալ ոչ միայն ագիտպրոպից վերահսկվող պետական ու "ոչ պետական" լրատվամիջոցներից, այլև' հայկական տեղեկատվական աղբյուրներից, որտեղ ադրբեջանցիների համար շատ հետաքրքիր նորություններ կան:
Ադրբեջանական ու հայկական կայքերի տարածածի համադրությունը կարող է շարքային ադրբեջանցուն ստիպել մտածել: Հենց մտածեց, վերլուծեց, կարող է և ճշմարտություն բացահայտի, կասկածի: Նման վտանգի հետ Ալիևները նոր են բախվում, և, ըստ ամենայնի, չափազանց վախեցած են...
Միհրան Հակոբյան