Էմիին ու Անդրեն լուրջ ընդհարում են ունեցել: Իքս ֆակտոր նախագծում ժյուրիների մեջ լուրջ ընդհարում է եղել: Այո ժողովուրդ ստեղ անխուսափելի էր այդպիսի դեպքերը, քանի որ շատ բնական էր, որ պետք է լիներ շահերի բախում ու նախանձ: Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ Անդրեն, Գարիկը, Էմմին ու Գլումովը մեկը մյուսից «աստղայինով» տառապող են ու ամեն մեկը իրա մասին մեծ կարծիքի են ու էտ է եղել գլխավոր առմամաբ ընդհարման պատճառը:


Ինձ հասած տեղեկություններով Էմմին շատ էր վրդովվել էն խոսքից, որ Անդրեն ասել էր. «Հեշտա կողքից խոսել, որ դու չես ընտրողը ու խորհուրդներ տալ» ու մասնավորապես Էմմին ասել էր Անդրեին, որ իրեն սխալ է պահում իր հանդեպ, որից հետո Էմմին իհարկե չեն «հագնստացել» (դե հայ աղջիկ է էլի) ու շարունակությունը Անդրեի «խփեց» բացահայտ եթերում, ասելով. «Անդրեն իհարկե ասում է, որ հեշտ է խոսել, բայց ես Անդրեին վստահեցնում եմ, որ էդքան էլ հեշտ չէ» (չեմ ցիտում, միտքն եմ ասում): Ես նաև գիտեմ, որ էս պահին Գարիկը չեզոք դիրք է բռնել ու չի խառնվում այդ բազարին, բայց Եգոր Գլումովը անցել է Էմմի կողմը, ասելով' «Ես Էմմի մամային շատ եմ հարգում ու իրան մենակ չեմ թողնի» (էլի չեմ ցիտում):


Ինչպես ամեն տեղ, որտեղ 4 իրար մասին մեծ կարծիք ունեցող մարդկանց մեջ է ընդհարում տեղի ունենում ,այսպես էլ այս դեպքը չէր բացառություն ու ես ավելի քան վստահ եմ, որ էս պատմությունը դեռ «երկար ջուր կքաշի»:
Սպասենք հետագա զարգացումներին:

 

 

Անկախ Հայաստան