Փաստորեն ադրբեջանական քարոզչությունը, որն արդեն աշխատում է բացառապես ներքին լսարանի համար, լավ զզվեցրել է անգամ ադրբեջանցիներին: Նրանց թերթերից մեկը մի նյութ է տեղադրել, ավելի ճիշտ' հորինել ու տեղադրել, թե իբր Երևանի զվարթնոց օդանավակայանում մեծ աշխուժություն է նկատվում, բոլոր ռեյսերի տոմսերը վաճառված են, Հայաստանի մեկնողների թիվն աննախադեպ ավելացել է վերջին օրերին և նմանատիպ ախմախություներ: Բնականաբար հղում են կատարել հայկական ԶԼՄ-ներին, այդպես էլ չնշելով, թե կոնկրետ որ թերթից են քաղել այդ ինֆորմացիան: Բայց հետաքրքիրը դեռ առջևում է: Սովորաբար նման դեպքերում ադրբեջանցիները մտնում են և ուրախ որախ մեկնաբանություննր են անում, թե մենք հայերի հերը անիծեցինք: Այս անգամ լրիվ հակառակ պատկերն էր: Բացառապես բոլորը մի մարդու պես գրել էին, որ հերիք ա մեզ խաբեք, նման բան չկա, բա էդքան զոհ ինչի տվեցինք: Փաստորեն իրանց համբերությանն էլ չափ ու սահման կա:

 

 

Սարգիս Ասատրյան