Քիչ առաջ ավարտվեց էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ բողոքի մեկժամյա ակցիան, որի ընթացքում ընդամենը մեկ ժամ՝ 22:00-23:00, մեզանից պահանջվում էր անջատել լույսերը: Սա շատ արդյունավետ և քաղաքակիրթ պայքարի ձև է , որը կզրկեր ՀԵՑ-ին մեծ գումարից, կստիպեր բոլորին հաշվի նստել մեր ժողովրդի հետ և կկանխեր հետագա թանկացումները:

 

Ավաղ , մենք հերթական անգամ ի ցույց դրեցինք մեր «բնավորությունը» և բոլորի առջև կանաչ լույս վառեցինք հետագա թանկացումների համար: Ես չեմ զարմանա, որ հաջորդ տարի էլետրաէներգիան ևս մեկ անգամ թանկանա , որովհետև այս անարժանապատիվ անտարբերության պայմաններում մեզ հետ կանեն ինչ ուզում են , երբ ուզում են և ոնց ուզում են: Մեր ողջ թաղամասը՝ բացառությամբ մեկ- երկու ընտանիքի, չցանկացավ նույնիսկ մեկ ժամ տանը նստած պայքարել՝ հանուն ընդահանուր շահի և սեփական ու պետական բարեկեցության:

 

 

P.S
Հանուն ճշմարտության պետք է նշել, որ այս ակցիան , թերևս միտումնավոր, վատ էր կազմակերպված՝ ստուգելու մեր վերաբերմունքն ու պարզելու հետագա թանկացումների հնարավորությունը, հետևաբար մենք պետք է ավելի զգոն լինեինք: Պետք է նաև նշեմ, որ, առիթ անառիթ, բարձրախոսներով ավտոմեքենաներից տարբեր ակցիաների և միտինգների հետ կապված, ինչն այս անգամ, չգիտես ինչու, չարվեց: Այս ամենում ամենահուսադրողն այն էր , որ իմ տասնամյա աղջիկն է հիշեցրել մեզ ակցիայի օրն ու ժամը:

 

Արմեն Չիբուխչյան