Սերն արդեն վաղուց գիտնականների հետաքրքրությունների առանցքում է: Դրա արդյունքում հաճախ ապացուցվում է սիրո այնպիսի տարրերի գոյություն, որ մենք ակամա հուսադրվում ենք, իսկ երբեմն էլ գիտնականները թևաթափ են անում մեզ իրենց հայտարարություններով: Այսօր կխոսենք սիրո այն երեք բաղադրիչների մասին, որոնց գոյությունն արդեն հաստատվել է գիտականորեն:

 

Ուղեղը «անջատվում է» սիրելիս: Գիտանականները պարզել են, որ մարդու ուղեղը «անջատվում է» սիրահարության առաջին տարիների ընթացքում: Դա մարդու համար ունի կենսական նշանակություն, քանի որ, եթե չլիներ այս փաստը, մարդիկ առաջին իսկ օրից կտեսնեին միմյանց թերություններն ու այդպես էլ չէին ցանկանա որևէ մեկից երեխա ունենալ:

 

Գոյություն ունի սեր առաջին հայացքից: Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ մարդու ուղեղն ունակ է սիրո հորմոններ արտադրել վայրկենական, հենց որ հայացքը հանդիպում է կրքի օբյեկտին: Սերն առաջին հայացքից այնքան էլ ամուր ու վստահելի չէ, բայց շատ կրքոտ է:

 

Սերը կարող է հասցնել «խելագարության»: Պարզվում է' իզուր չեն սիրահարների մոտ հաճախ նկատում մոռացկոտություն, ցրվածություն, նույն գործողության մեխանիկական կրկնություն և այլն: Գիտնականները պնդում են, որ եթե սիրո սերոտոնին հորմոնը հայտնվում է մարդու արյան մեջ, հնարավոր են դառնում մի շարք հոգեկան խանգարումներ: