Հայ Բագրատունիների մի ճյուղը VIII դարում հաստատվեց հարեւան Վրաստանում, իսկ մեկ դար անց հիմնեց վրաց Բագրատունիների հարստությունը, որը որոշ ընդհատումներով Քարթլի-Կախեթիում գոյատեւեց մինչեւ 1801թ.:
Վերջին Բագրատունի արքան Գեորգի 12-ն էր: Արքայատոհմի հազարամյա գահակալման վերջակետը դրեց ցար Ալեքսանդր Ա-ն, որը նախապես Գեորգիին խոստացել էր Վրաց թագավորությունը դուրս բերել Իրանի կազմից եւ վերականգնել երկրի անկախությունը: 1801թ. սեպտ. 12-ին Արեւելյան Վրաստանը մտավ Ռուսիայի հովանու ներքո եւ անմիջապես վրաց Բագրատունիների հարստությունը վերացվեց:
Ինչ վերաբերվում է հայ Բագրատունիներին, ապա Կյուրիկյան թագավորության անկումից հետո նրանք հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակությունները հասնում են մինչև XVI դարի սկիզբը, որից հետո նրանք հեռանում են պատմության ասպարեզից։