8 տարի առաջ ես խորանի առջև երդվեցի քո կինը դառնալ, սիրել քեզ և միշտ կողքիդ լինել անգամ եթե դու ողջ կյանքդ կանցկացնեիր անվասայլակի վրա: Հարսանաքի օրը մենք շշի մեջ գրեցինք մեր երազանքները և նետեցինք գետը, հուսալով, որ մի օր նրանք կիրականան: 4 տարի անց, երբ ես այդպես էլ չկատարեցի քո նվիրական երազանքը, դու կարծեցիր, որ պատճառը քո մեջ է և իմ լավը ցանկանալով լքեցիր ինձ, չիմանալով, որ երազանքդ արդեն կատարվել է: Մեր աղջիկը հիմա 4 տարեկան է, անվասայլակդ էլ չկա: Երազանքներն իսկապես իրականանում են: