Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարվածությունը երևի թե ամենալարվածն է,քան երբևէ:Մանավանդ ադրբեջանական կողմի ահռելի կորուստները դրա ցայտուն դրսևորումն է:Ու միանգամից այսպիսի պոռթկում երևի թե ոչ ոք չէր սպասում:Ու իրադրության այսպիսի կտրուկ սրացման պատճառը երևի թե պետք է փնտրենք արտաքին գործոնների մեջ:

 

Արդեն երրորդ գիշերն անընդմեջ հակառակորդը շփման գծի տարբեր տեղամասերում դիվերսիոն-հետախուզական գործողությունների է դիմում:Հենց մեկ ժամ առաջ'ժամը 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը:Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից՝ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը ետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար:

 

Սա արդեն խրոնիկական բնույթ է ձեռք բերում'արդեն երրորդ գիշերն անընդմեջ:Ու սա ազերբառանների սեփական նախաձեռնությունը չէ ամենևին:Ըստ ամենայնի'սա մեծ խաղացողների հերթական պայմանավորվածության մարմնավորումն է:Մեծ խաղացողները աշխարհի գլխավոր թեժ կետերում փորձարկումներ են իրականացնում'հետագա քայլերը մշակելու,կամ տվյալ փորձարկման արդյունքներից ելնելով առաջիկա անելիքները կոնկրետացնելու նպատակով:Սիրիա,Ուկրաինա,Գազա,այժմ էլ Ղարաբաղ:Մնում է հուսանք,որ այս անգամ նախորների սցենարը չի կրկնվի և իրավիճակը կհանդարտվի:

 

 

Հ.Գ.Աղոթենք մեր սահմանում կանգնած տղերքի համար,ոչ մի կորուստ այլևս:Եվ մենք բոլորս,ովքեր չենք կարող այս պահին օգնել սահմանում,ամեն կերպ աշխատենք այս տեղեկատվական պատերազմի թատերաբեմում'ամեն կերպ փորձենք նախաձեռնությունը պահենք մեր ձեռքում . . .

 

 

Հայկ Սահակյան