Երկար ժամանակ աղմկոտ վայրում գտնվելու արդյունքում մարդու ուղեղը փոխում է ձայնային ինֆորմացիան ընկալելու կառուցվածքը: Համաձայն գիտնականների, մի քանի ժամ շարունակվող աղմուկը բացասաբար է ազդում մարդու ականջների որոշակի բջիջների վրա, ինչի հետաեւնքով մարդը սկսում է չընկալել խոսակցյաին հնչյունները: Պատճառն այն է, որ բարձր աղմուկը սպանում է մի շարք բջիջների, որոնք չեն վերականգնվում եւ որոնք նորմալ լսողության համար ուղղակի անհրաժեշտություն են:

 

 

Նրանք իրենց պնդումը ապացուցելու համար փորձ են անցկացրել կրծողների վրա: Գիտնականները մի խումբ մկներին 115 դեցիբել ուժգնությամբ ձայնային ազդեցության ենթարկել, երկրորդին՝ 124: Արդյունքում երկրորդ խմբի մկների լսողությունը 20 տոկոս վատացել է:

 

 

Համաձայն գիտնականների ուսումնասիրության, մարդը պարբերաբար մեկ րոպեից ավել 100 դեցիբել ձայնային ազդեցությունից կարող է ամբողջությամբ խլանալ: