Ես մի անգամ էլ եմ ասել, Ալիեւը պատերազմ չի սկսի: Չի սկսի, որովհետեւ միայն պատերազմի դեպքում նա կարող է կորցնել իշխանությունը: Նրա իշխանությանը այս վիճակում ոչինչ չի սպառնում: Արեւմուտքի համար նա լավ գործընկեր է:

 

Ինչքան էլ տարբեր առիթներով քննադատեն Արեւմուտքում, միեւնույն է Ալիեւը լավագույն տարբերակն է նրանց համար: Մենք մեր երկիրը պիտի շուտափույթ կարգի բերենք, այլընտրանք չունենք: Պետական բոլոր օղակները կաթվածահար են, այս վիճակում ինքներս մեզ կոչնչացնենք:

 

 

Էդիկ Բաղդասարյան