Անդառնալի կորուստներ, անմեղ զինվորների կյանքի գնով հայենիքի պաշտպանում, որը բոլորս ենք պարտավոր անել մե՛ր Հայրենիքի, մե՛ր պապական հողերի համար: Բայց ամեն անգամ կոծկում ենք,թե հերթական հրադադարի խախտում է թշնամու կողմից: Այն ինչ զինվորները, սահմանանմերձ գյուղերի բնակիչները ամեն օր պատերազմի ականատես են:
ՊՆ-ը, լրատվամիջոցները ամեն պահ տեղեկացնում են սահմանին կատարվող ողբերգությունը: Ավաղ ոչ մի լուր Արտաքին գործերի նախարարությունից, ոչինչ չի ձեռնարկում իրավիճակը կարգավորելու խախաղ պայմաներում, բանակցության, երկխոսության միջոցով:
Հպարտ ենք մեր զինվորներով, ովքեր արժանի հակահարված են տալիս հակառակորդին՝ կյանքի գնով: Բայց սա լուծում չի, կրկին շեշտեմ ԱԳ քայլեր ձեռնարկեք, բավական է ընտանիքներ դժբախտանան, և Եռաբլուրը ընդլայնել: Հրադադարի ռեժիմի խախտման ամեն փորձ հանգեցնում է ողբերգության:
Ցավոք, մեր ազգի հերոսները սահմանին մարտնչում են թշնամու դեմ, իսկ երկրի ներսում ժողովուրդը «մարտնչում» է կառավարության որոշումների դեմ: Կառավարությունը միշտ ունի մեկ «պարտադիր», այն վերջին ժամանակներս անընդհատ կրկնվում է, և միայն մեկ ուղղությամբ՝ թալան ժողովրդից: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում: Խնդրիները քաղաքացու գրպանի միջոցով լուծելու լավագույն տարբերակ: Անհրաժեշտ է երկրի թե՛ դրսում և թե՛ ներսում կատարվող անորշ իրավրճակից դուրս գալ, ու ցանկացած խնդրին պատշաճ լուծում տալ:
Աղվան Պողոսյան