Նոր պատերազմ կլինի՞, թե՞ ոչ


Տարիներ շարունակ իրեն սուլթան հռչակած Ալիևը դիվերսիաներ է կազմակերպում Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ, կրում մարդկային և նյութական կորուստներ, բայց սեփական ժողովրդին ներկայացնում սուտ տեղեկատվություն, թե հայերն են հարձակվում և դիվերսիաներ իրականացնում Ադրբեջանի դեմ: Մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվական դաշտում «պայթել» է այս ինֆորմացիոն փուչիկը, և ադրբեջանական քաղաքական էլիտան հասկացել է ամբողջ ճշմարտությունը, որ իրականում Ալիևն է հրահրում պատերազմ և մեկը մյուսի հետևից կրում մարդկային և նյութական կորուստներ' քաղաքական լարվածություն ստեղծելով Ադրբեջանի ներքաղաքական կյանքում: Մեր հարևան սուլթանը իր երկրի ներսում սեփական դեմքը փրկելու համար ավելի է լարում Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանի դրությունը: Ալիևը շատ լավ հասկանում է, որ նոր պատերազմ չի լինելու, բայց մի կողմից էլ սեփական դեմքը փրկելու և իշխանություն պահելու խնդիր ունի:
Հ.Գ. Ադրբեջանի սուլթան Ալիևը չարիք է դառնում ամբողջ տարածաշրջանի և, հատկապես, Ադրբեջանի ժողովրդի գլխին և Ադրբեջանի ժողովուրդն ինքը պետք է օր առաջ խնդիր դնի ազատվելու սեփական անձին մի ամբողջ պետություն և ժողովուրդ ծառայացնելու մոլուցքով տարված խելագարից, կամ էլ ժողովրդավարական դրոշակակիր արևմուտքը ինքը պետք է այդ խնդիրը լուծի, ինչպես լուծեց Սիրիայում, Եգիպտոսում, Իրաքում և այլուր: Մենք ի վիճակի ենք պաշտպանել սեփական հայրենիքը, բայց կցանկանայիք, որ ի դեմս Ադրբեջանի' ունենայինք առավել ժողովրդավարական, առավել ընկալելի հարևան, իսկ դա ալիևյան կլանի իշխանության դեպքում հնարավոր չէ:


Պատերազմ չի լինելու, հանգի'ստ եղեք:

 

 

Մենուա Հարությունյան