Աստված իմ, ընդհամենը երեք օրվա մեջ արչդեն տասնյակ զոհեր են շփման գծում: Բարեբախտաբար, մեր զոհերի թվը 3 է, բայց ի՜նչ երեք, ի՜նչ ասլան տղերք... ու իրենց էլ ոչինչ հետ չի բերի:


Սակայն այս մասին չէ, որ ուզում եմ խոսել: Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր բանակին՝ շարքայինից մինչև նախարար, որ գործով են ցույց տալիս իրենց պատրաստակամությունը՝ մեզ պաշտպանելու ու չեն խնայում իրենց կյանքը: Լավ է, որ այս երկրում գոնե մի հատ պետական կառույց կա, որտեղ խիարը թարս չի բուսնում ու էդ կառույցը էն բանակն ա, որը կարողանում է այնպիսի ժամկետայիններ դաստիարակել, որոնք ամեն անգամ ջախջախում ու հետ են գցում թշնամու հատուկ ջոկատայիններից բաղկացած դիվերսիոն խմբերը, ԲԱՅՑ...


Ինձ այնքան հետաքրքիր է, թե որ էշի ակնաջում է քնած մեր ԱԳՆ-ը ու դրա վայ-ղեկավարը: Այդ ի՞նչ կարևոր գործեր է անում հիմա Նալբանդյանը, որ ժամանակ չի գտնում մի հատ նոտա գոնե ուղղարկի՝ 3 օր սահմանի վրա շարունակվող արյունահեղության առնչությամբ: Լավ, ինչքա՞ն պարսավանք պետք է թափել այս պորտաբույծ կառույցի վրա, որ վերջապես հասկանան, որ Արցախյան հիմնախնրից ավելի կարևոր գործ իրենք չունեն ու տարպրինակ լռություն ու անգործություն պահելը առնվազն ավանակություն է:


Պարոնայք, կամ գործ արեք, կամ էլ գնացեք առաջին գիծ՝ գոնե մի բանով այնտեղ օգտակար եղեք, թե չէ ոջիլի նման կպել եք բյուջեին ու միջոցներ եք ծծում հարկկատուների փողերից, իսկ փոխարենը չեք անում ՈՉ ՄԻ ԲԱՆ:

 

 


Գեղամ Ասլամազյան