«Ով որ կարծում է, թէ ինքնապաշտպանության ապահովումը կարելի է ձեռք բերել միշտ մնալով պաշտպանողական սահմաններում, նա չարաչար սխալվում է։ Պաշտպանողական սահմաններում ապահով մնալու համար հարկավոր է, որ հարձակման ենթարկված կողմն ընդհարման բոլոր կետերում լինի թվով ավելի, քան հակառակորդը, որակով բարձր եւ ունենա ավելի շատ կատարելագործված զենքեր ու առատ ռազմամթերք։ Բայց որովհետեւ բոլոր կետերում անկարելի է ունենալ այդ առավելությունները,- ուստի անհրաժեշտ է դառնում որոնել կռվի համար ուրիշ, ավելի նպատակահարմար գործելակերպ։ Պետք է հարձակմանը հատուցանել անհապաղ, որպեսզի հակառակորդը չխրախուսվի անպատիժ հաղթությունից եւ չանի նորանոր քայլեր»։
Նիկոլ Դուման