Տեսնես ինչից է, որ օտարազգի ճանապարհորդը գալիս է Հայաստան ու հիացած ու լիացած ետ գնում․․․չէ, սերվիսն ու ճարտարապետությունը չեն հիացնում, սերվիսը հիասթափեցնում է, մնացածից ողջ աշխարհում կա ՝ էլ ավելի լավն ու սիրունը․․․․
Թվում է, թե զարմացնելու ինչ ունենք որ, բայց արի ու տես որ թալանված, խաբված տուրիստը գնում ու էնպիսի մի հիացմունք է հայտնում իր երկրում, որ էդ հոսքը ավելանում ու չի պակասում․․․
մեր հողի էներգետիկան են զգում նրանք, դրանով են լիցքավորվում ու հիանում ու միայն դրա համար է, որ ծախսած փողի դիմաց ափսոսանք չեն ապրում, քանի-որ ավելի կարևոր բան են ձեռք բերում․․․․
իսկ մեր տրեխավորը դեռ մի բան էլ հողին թուղթ է փռում, նոր վրան կանգնում, վանում է երկրի ուժը, իսկ ամերիկացին ծնկում է ու սնվում․․․․
Նյութը տեսանելի, անկայուն, անցողիկ հարստություն է, դեռ խարխափում ենք նյութապաշտության ճիրաններում, իսկ իրական, մնայուն , անգին հարստությունը էներգիան է ՝ իր տարատեակ որակավորումներով․․․․
ահա թե ինչով է հարուստ ու ցանկալի մեր երկիրը․․․
դղյակդ ու մեքենադ աղքատացնում են, կտրում սնուցումդ, ինչքան էլ քաբաբ ու խորոված ուտես,սոված ես մնալու․․․․ու էդ հավերժական սովի զգացումդ է, որ ստիպում է թալանել, կուտակել,ուտել ու ուտել․․․
Արմինե Սայադյան