Այս տեսանյութում ինձ մի բան թվաց հետաքրքիր.երբ հեղինակը Ադրբեջանի կողմից է նկարում սահմանում տեղակայված դիրքերը երևում է,որ ընդամենը հողի մեջ փորված ճանապարհ է,և ընդամենը հողի մեջ փորված խրամատներ:

 

Քանի կոպեկ արժե Հեյդարողլու ստեղծած բազմամիլլիարդ ռազմական բյուջեն,երբ դիրքապահ զինվորը,ուղակի հողի մեջ փորված,չհարդարված դիրքերում է,իսկ հետո,երբ հեղինակը Արցախի կողմից է նույն վայրը նկարում,հայկական դիրքերի հենց ճանապարհից զգացվում է,որ հողի մեջ փորված հենակետը հրաշալի հարդարում ունի .գետինը և պատերը ամրացված են բետոնե սյուներով,իսկ անվտանգությունը տեղաշարժվելու համար ապահովված է հավելյալ ինժեներական լուծումներով:

 

Ի դեպ տարբերությունը հեղինակնել է մատնանշում :Հստակ երևում է,որ հսկա ռազմական բյուջե ունեցող բանակի զինվորը անձրևի,ձյան ժամանակ ուղակի ցեխի մեջ է կնագնելու,իսկ համեստ բյուջեով հայկական զինուժը,իր զինվորի համար ավելի լավ պայմաններ է ստեղծել: Այսպիսով կարելի է ենթադրել,որ իրենց բյուջեն զինվորին ոգի չի տալիս,երբ տեսնում է,որ այքան փողերի մեջ ինքը ցեխի ու փոշու մեջ է ապրում.փողը ամեն ինչ չի որոշում:Իսկ ընդհանուր առմամբ տեսանյութը ավելի շատ նման է դիլետանտի մեկնաբանություններով նկարահանում.հակամարտությունը բավականին միակողմանի է ներկայացված:

 

 

 

 

 

Տիգրան Մկրտչյան