Հատկանշանական է, որ խարիզմատիկ անձնավորությունները սովորական մարդկանցից կարող են տարբերվել հատուկ նշաններով, որոնք կոչվում են ստիգմատներ: Ստիգմատները կարող են հանդես գալ անգամ հիվանդությունների կամ ֆիզիկական արատների ձևով:

 

Դրա դասական օրինակը գաճաճ Նապոլեոնն է, միաչքանի Մոշե Դայանը կամ կաղ լորդ Բայրոնը: Անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվիեր Կրոմվելը չի թաքցրել իր դեմքի անբուժելի խոցերը: Մարգարե Մոհամեդը, Պետրոս Մեծը, Ալեքսանդր Մակեդոնացին և Հուլիոս Կեսարը տառապել են ընկնավորությամբ (էպիլեպսիա), ինչն ամենևին չի պակասեցրել նրանց խարիզմը, այլ ավելի է ուժեղացրել այն:

 

 

Սանասար Կարապետյան