Մարկ Սաղաթելյանի մահվանից մեկ տարի անցավ: Այո: Էսօր էս լավ տղու մահվան մեկ տարին լրացավ: Մեկ տարի առաջ այս օրը հայ ազգը իրականում կորցրեց մի կարևոր, մի լավ, հիասքանչ, հումորով, տաղանդավոր հայրենակցի: Մարկի մահը սգեցին ոչ միայն իր հարզատները ու ընկերները այլև շատ ու շատ հասարակ հայեր, որոնք տեղյակ էին միայն մարկի գործունեությանը:
Մարկը իմ ու շատերի համար հանդիսանում է մութ ու ցուրտ տարիներին միակ լույս կետերից մեկը: Մարկի մասին շատ-շատ բան կարելի է գրել, բայց ես ուղղակի կլռեմ:
Շնորհակալություն Մարկ, որ մեզ այդքան ժպիտ ես պարգևել: Դու կաս ու կմնաս յուրաքանչյուր հայի սրտում:
Անկախ Հայաստան