828 թ. վենետիկցի երկու առեւտրականներ, ծպտված վանականի հագուստներով, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից գողացան Սուրբ Մարկոս ավետարանչի աճյունը եւ բերեցին իրենց հայրենի քաղաքը: Այստեղ կառուցվեց մի գեղեցիկ տաճար, որն անվանեցին Ս. Մարկոս: XIII-XVIII դդ Վենետիկի հանրապետությունը կոչվում էր նաեւ Սուրբ Մարկոսի հանրապետություն:

 

 

ՀԳ-Ալեքսանդրիայի աթոռի առաջին եպիսկոպոսը Մարկոս ավետարանիչն էր: Ասելով Ս. Մարկոսի աթոռ՝ հասկանում ենք ոչ թե Վենետիկի վերոնշյալ եկեղեցին, այլ Եգիպտոսում գտնվող ղպտիների հոգեւոր կենտրոնը:

 

 Նկարում՝ Վենետիկի Ս. Մարկոս եկեղեցին: