Սլավոնական լուսավորիչներ Կիրիլը եւ նրա ավագ եղբայր Մեֆոդին (Կոստանդին եւ Մեթոդիոս) Կ. Պոլսում աշակերտել են հայազգի գիտնականներ Լեւոնի ու Փոտի մոտ: Լեւոնը Կ. Պոլսի համալսարանի ռեկտորն էր, իսկ Փոտը՝ Կ. Պոլսի պատրիարքը:

 

Հայտնի աստվածաբան, պատմաբան ու փիլիսոփա պատրիարքը նպաստեց ոչ միայն քրիստոնեության տարածմանը ռուսների, բուլղարների ու խազարների մեջ, այլեւ մեծ ներդրում ունեցավ սլավոնական գրի ստեղծմանը: Հայազգի Փոտ պատրիարքի հանձնարարությամբ հույն եղբայրները ստեղծեցին սլավոնական գիրը:

 

 

ՀԳ - Բյուզանդիայի Հայկական հարստության հիմնադիր Բարսեղ Ա-ի (867-886թթ.) մահից հետո՝ Փոտ պատրիարքը հեռացվեց Կ.Պոլսի պատրիարքական աթոռից, աքսորվեց Արմենիանոն կոչվող հայկական վանքը, որտեղ էլ վախճանվեց: Դասվել է հունադավան եկեղեցու սրբերի շարքը: