Երևանն առանձնահատուկ է նրանով, որ ոչ ոք չի կարող փոփոխություն նկատել փողոցում ասֆալտապատումից առաջ և հոտո: Երկու դեպքում էլ մենք գործ ունենք նորմալ կամ լավ վիճակում գտնվող ասֆալտի հետ: Որպեսզի ես ու ինձ նման "անկապ" խոսողներն այս թեման էլ "չշահարկենք", առաջարկում եմ ասֆալտ անելուց առաջ նկարել փողոցն ու հետո նոր ասֆալտել: Ես ամեն օր անցնում եմ Մյասնիկյան պողոտայով ու երեկ հայտնաբերեցի, որ էլի քերել են ասֆալտը, թե ինչու են քերել՝ այդպես էլ չհասկացա: Իհարկե ես հասկանում եմ, որ ասֆալտ անելը շատ ՀԱՃԵԼԻ գործ է, բայց գոնե պետք է անել քաղաքի այն հատվածներում, որտեղ դրանց կարիքն իսկապես կա, իսկ նման փողոցներ հաստատ կան:
Զոհրապ Եգանյան