Բարև ՀԱՅՐԵՆԻՔ…Այդ ես եմ…Հիշո՟ւմ ես ինձ…Ես մի թերթն եմ քո ծաղկի,ես մի զարկն եմ քո բազկի… Հե’յ, ՀԱՅՐԵՆԻՔ… Դարերից եկող,դարեր գնացող…Պատմության ուրույն վկան մնացող…Դու էլ իմ անցած ճանապարհի վկան ես…Արդյոք հիշում ես ինձ… Հայրենի~ք… դու դեռ չե՟ս ապաքինվել…Ախր ես քեզ հրաժեշտ տալուց խնդրեցի,որ ոտքի կանգնես…Խնդրեցի որ քեզ լավ նայես…Ինչպես թե քեզ սպանում են… Ո՟վ… Դու մեր վերջին հույսն ես…մենք չենք կարող քեզ կորցնել… Բավական է…Դու մեր մի բուռն ես,ծովից ծովի վերջին ԳԵՆՈՄԸ…Իսկ եղբայրդ'ԱՐՑԱԽԸ, ի՟նչ է ասում…Ինչպես թե ինքն իր խնդիրներով է զբաղված… Ինչպես թե…

 

 

Բա էլ ինչ եղբայր,որ նող օրով քո կողքին չէ…Հիշիր թե դու ինչեր ես արել,քանի անգամ ես քո բերանից կտրել,ու նրան կերակրել…Գիտեմ դա է մեծ եղբոր առաքելությունը,բայց դե…Գիտեմ,քեզ վարաքել են,բայց ես բժիշկ եմ…ես կբուժեմ քեզ:Հավատում ես…Հավատա խնդրում եմ…Ինձ քչերն են հավատում,բայց դա էական չէ…Կարևորը ես գիտեմ,որ քեզ կբուժեմ,միայն թե դիմացիր լավ…Գիտեմ,քաջ հասկանում եմ,որ կենսական օրգաններդ դադարում են ապրել,բայց մի լուծում կգտնենք… Ես արտրկրում եմ,ես կգտնեմ ցողունային բջիջներ ու կվերադառնամ…Քեզ միայն լավագույն մտքերը ու լավագույն մասնագետները կփրկեն:Քո փրկությունը միայն կրթված հասարկությունն է:Միայն թե դիմացիր:Քո սիրտը,ՀԱՅԻ ՍԻՐՏ Է…

 

 

Այն սովոր է բաբխել անկախ կյանքի դժվարություններից:Ինչպիսին հայի բախտն է,այնպես էլ Հայաստանինը…Թող ոչ ոք հոգ չտանի քո մասին,իմ սերն այնքան շատ է որ կբավականցին բոլորի փոխարեն:Դու մենակ բռնվիր:Հենվիր Մասիսին,ՍևԱՆԱ ջրով լվա երեսդ,իսկ ես դեռ կգամ…Ամենից շատ վախենում եմ քեզ կորցնել… Իսկ ինչու եմ միայն ես վախենում,մի թե հայերիս սիրտը ամեն մեկինը տարբեր է… Ախր ՀԱՅԸ ազգություն չէ… ՀԱՅԸ դա ՀՈԳԵՎԻՃԱԿ է… ՀԱՅԸ ԵՐևՈՒՅԹ է, առաքելություն, պատգամ…Ուր են քո նվիրյալ զավակները…Ինչպես թե լքել են…ՍՏԻՊՎԱ՟Ծ…,Ինչու՟…Գիտեմ… Ես էլ եմ հեռու,բայց ոչ մի պահ չեմ դադարում քո մասին խորհել:Ավաղ դեռ չունեմ միլիոններ,որ ներդնեմ առողջությանդ մեջ,ունեցողները կղզիներ ու հողատարացքներ են գնում արտերկրում,քանզի համակերպվել են վախճանիդ հետ,բայց ես համակերպվողը չեմ…այդ իսկ պատճառով խնդրում եմ,որ դիմանաս:

 

Գիտես գիտանականները ապացուցել են,որ հավատը սեփական ուժերին ու ապրելու ցանկությունը ավելի է բարելավում հիվանդի վիճակը,քան որոշ խիստ թանկարժեք դեղամիջոցներ:Այնպես որ,ես հավատում եմ քեզ… Ես ամեն ինչ արեցի քո կողքին մնալու համար…Դու ինքդ գիտես,դու տեսել ես… Բայց… Եթե մնայի քո կողքին իմ անդադար մրթմռթացող կերպարից վիճակդ ավելի կբարդանար,այդ իսկ պատճառով ես այստեղ եմ… ՔԵԶ համար ՀԱՅԱՍՏԱՆ…

 


Այս ամիսների ընդացքում այնքան զարմանք ապրեցի,ինձ տանջում է ընդամենը մեկ հարց…-ԻՆՉՈՒ՟…ԻՆՉՈՒ՟ պիտի հայրենիքից հեռու քեզ լավ զգաս,իսկ քո երկրում ոտնահարված:Ինչու պիտի աշխատես ու միտքդ ծանրաբեռնես օտարի ու օտար երկրի համար: Ինչու քո գաղափարները չպիտի ծառայեն ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ հզորացմանն ու բարգավաճմանը: Մի՟ թե հնարավոր չէ փրկել մեր երկիրը: Մի թե ամեն ինչ կորած է… Հայաստանս…դու մենակ դիմացի,ես կապացուցեմ,որ կան մարդիկ ովքեր քեզ ոտքի կկանգնացնեն… դու մենակ դիմացիր…

 


Մաս II

 


Այստեղ նայում եմ չորս կողմս ու հասկանում,որ...սիրում եմ ես երկիրը : Սիրում եմ որ քեզ լիարժեք մարդ ես զգում:Սիրում եմ մոտեցումները,աշխարհայացքը,հասկացողությունը,ունակությունը: Սիրում եմ,որ զգում ես ապագան, ապրում ես ներկան,տեսնում ես հեռանկար ,չես լճանում…Աշխատանքդ գնահատվում է,անձդ չի շահագործվում,խոսքը ունի արժեք, յուրաքանչյուր գործ ունի գին,անցած ուղիդ ' կշիռ: Վարածդ մեքենան չի երաշխավորում քո <ՃԻՇՏ ԸԼՆԵԼԸ>, հեռախոսիդ համարը չի խոսում քո ես իմ ով <ըլինելու> մասին, պարանոցիդ բուլդոկի պլատինից շղթան ոչինչ չի ասում քո մասին: Այստեղ անձն է կարևոր…Այստեղ բոլորս մարդ ենք… Պատկերացնում եք քայլում ես քաղաքով չորս կողմդ գեղեցիկ աղջիկն են… ու ոչ մի քյառթու,չոլկով,թրաշով տղա…ոչ մի ավելորդ ՌԵՊԼԻԿ,ոչ մի ավելորդ հայացք…միայն համեստ հայացք ու հիացմունք… ՈՉ:Իրանք գալուբոյ չեն,դուք եք չտես ԳՅՈՐՄԱՄԻՇ…

 

Իրանց/այստեղ բնակվողների/ աչքը կուշտ է…Ձեր մասին մտածեք… Վարում ես մեքենան ու կանգնում ես կարմիր լույսի տակ ու կանաչը վառվելիս մարդիկ հաշվում են մինչ երեքը ու նոր են շարժվում տեղից:Ի՟նչ է կատարվում մեզ մոտ,դեռ դեղինը չվառված չորս կողմից հնչում են ՍԻԳՆԱԼՆԵՐԸ…Չէ,մարդ չենք դառնա: ՀԱՅԱՍՏԱՆՍ ՆԵՐԻՐ ԻՆՁ,բայց ես պիտի ասեմ ճշմարտությունը,որ դեղատոմսը ավելի ճշգրիդ դառնա… Մարդկանց երեսին նայում ես,անկախ վիճակից ժպտում են…Ոստիկանը իրոք քո պահապանն է:Կյանքում գործ չի բացի վրետ ու մի երկու կոպեկ լափելով գործը չի բարդի վրատ… Կանոնները կանոններ են,օրենքը օրենք… Կապ չունի թե դու ում լակոտն ես,թե հանցանք ես գործել'պատժվում ես:

 

Դուք պիտի տեսնեք թե ոնց են պաշտում իրենց պետական խորհրդանիշները… Ազգային օրներգը ոչ մի բալետի ԵՐԿՐՈՐԴ հատվածի տասերրորդ րոպեից գողացած չի,բառերը' ԹՇՎԱՌ, ԱՆՏԵՐԸ…Ազատ անկախ սարքած չի… Փողը փողա,կյանքը կյանք…. Ախր դա այնքան պարզ ու հասարակ է…Ինչ կլինի եթե մենք էլ առավոտյան արթնանանք ու տանից դուրս գալուց ժպտանք դիմացինին… ԻՆՉ կլինի…Չգիտեք՟…ԱՍԵՄ: Դիմացինը կասի.-<ՈՒմ ..ռնա բաց այ ոչխար>: Այ սա է մեր դեմքը… Ու հանկարծ չասեք,որ տենց չի… ՀԱՅԱՍՏԱՆՍ,ասա որ այդպես է,ասա,որ արյունդ խմում են ու շփում են դարերիդ երեսին…Ախր քո դարերը առանց այդ էլ արյունոտ են…Շատ եմ ման եկել Հյուսիսային պողոտայով…Շատ եմ հետևել մարդկանց շարժին…Չեմ համակերպվել…

 

Սիրուն աղջիները ԶՆԴՐՎԱԾ, գիշերվա հազարին ռաբիԶ ակնոցրով, տղեքը անթրաշ իրար թև մտած,ՇԵՄԸՇԿԱ չրթելով ու թքելով' կողքին կանգնած սիրունիկ ու կոկիկ հագնված մեկի վրա… Մյուս մասը փող <աշխատող> երաժիշտների դիմաց կանգնած' ԲՈՑԵՐԱ ԿԱՊՈՒՄ,ոմանք Կարաս թոնրատանը գիշերվա հազարին սոխով ՔԱԲԱԲԱ են ԾԱՄՈՒՄ, մի մասնել գիշերային սմեն գործիյա,հոգնած ու ջարդված…սկի մտքով չի անցնի իջնի կենտրոն ման գա: Սիրունիկ աղջիները իրանց արժեքը չիմացող,կրթված տղերքը առավել ևս: Վաթսունն անց մարդիկ իրանց ՍՊԻՍԱՏ արած,քառասունն անցերը < ԵՍԻ ԵՐԳԻՐ ՉԻ ՊԻՏԻ ԷԹԱՄ> վանկարկելով, տաս տոկոսը չինովնիկ, երկու տոկոսը հաստավիզ, ութ տոկոսը յոլա գնացող,ութսունը փախնելու մասին երազող:

 


Դե ասացեք…թե սուտ եմ ասում գրեք…ԱՍԵՔ -ԱՄՈԹ ՔԵԶ,- Ռաֆայել Մնացականյան… -Ինձ ասում են թե փրկվել եմ…Ինչպես թե,մի թե մենք այն օրն են ընկել,որ հայրենիքից հեռանալը փրկություն է համարվում,մի թե ամեն ինչ այդքան անհույս է… Մի թե… ՀԱՅԱՍՏԱՆՍ…Ասա,որ սխալվում եմ…Ինձ ոչինչ պետք չէ քեզանից,լոկ մի քանի բառ բառ…
-Դու սխալվում ես…ԵՏ ԱՐԻ…ԱՐԻ ՏՈՒՆ…
Գրեթե միշտ Ձեր Ռաֆայել Մնացականյան MR ©

 

Ռաֆայել Մնացականյան