Այսօր աշխարհի տարբեր երկրներում մուսուլմանները տոնում էին Իդ ալ-ՖԻտր կամ Շեկեր-Բայրամ տոնը: Չնայած Իդ ալ-Ֆիտրը փոքր տոն է համարվում, բայց երիտասարդ մուսուլմանները այն ավելի շատ են սիրում քան Իդ ալ-Ադխան, որը համարվում է Իսլամի խոշորագույն տոնը: Դա բացատրվում է նրանով, որ նրանք վերջապես ավարտում են պահքը և մեծ տոնախմբություններ են կազմակերպվում:

 

Տոնը տևում է երեք օր: Իդ ալ-Ֆիտրը սկսել են տոնել 624 թվականից և նվիրված է Ռամադան ամսվա պահքի ավարտին: Հավատացյալները դրան նախապատրաստվում են նախորոք, զարդարում են տները, տոնական շորեր են հագնում, հատուկ ավանդական կերակուրներ են պատրաստում, միմիանց նվերներ են տալիս և հավատակիցներին շնորհավորում են հետևյալ բառերով՝ «իդ մուբարաք»: Տոների նախօրեին աղքատներին և կարիքավորներին զաքյաթ է բաժանվում:

 

 

Կարպիս Փաշոյան