Աշխարհի ամենամեծ գիրքը գտնվում է Ամստերդամի թանգարաններից մեկում: Այն կոչվում է «Ծովային օրենքների հավաքածու»: Նրա երկարությունը 1 մետր 70 սանտիմետր է, լայնությունը' 4 մետր, իսկ, հաստությունը' 1 մետր 52 սանտիմետր:
Աշխարհի ամենաթանկ գիրքը Ժոզեֆ Ֆորեի «Ապոկալիպսիսն է»: Այն արժե 100 միլիոն: Գիրքը այժմ գտնվում է Ֆրանսիայի ժամանակակից արվեստի թանգարանում: Գրքի քաշը' 120 կիլոգրամ է:
Աշխարհի ամենածանր գիրքը, գտնվում է Լոնդոնում: Նրա քաշժը 320 կիլոգրամ է: Իսկ ամենափոքր ու թեթև գրքերը' 12 հատ են: Սրանք տեղավորվում են թեյի գդալի մեջ: Այդ թվում են Ղուրանը, 12 հազար բառերով անգլերենի բառարանը, Գալիլեյի բանաստեղծությունների հավաքածուն, Նոր կտակարանը, Ռոբերտ Բերնսի ստեղծագործությունների հավաքածուն, ֆրանսիական և անգլիական տեղեկատուներ, Մովսեսի օրեքները, հնդակական Գիտա գիրքը, Իռլանդական և շոտլանդական երգերի ժողովածուն, Ֆրանսիայի սահմանադրությունը, ինչպես նաև Լինկոլնի ելույթներից մեկը:
Սանասար Կարապետյան