երբ Ստալինը հետաքրքրվում է 1915 թվի ձմռանը իր մոտ աքսորավայր' Կուբեյկա հյուր եկած նույնպես աքսորական Սուրեն Սպանդարյանից նրա ընտանիքի մասին:

 

Հեղ. Վ. Դավթյան//ուշադիր-15թ.-ին//

 

- Իսկ ի՞նչ լուրեր ունես, Սուրեն, տանից,
Ինչպե՞ս են դուստրերդ' Անժելիկան, Մանյան,
Ո՞նց է արդյոք քեֆը փոքրիկ Ստեփանի,
Եվ ինչպե՞ս է ապրում Օլգա Վյաչեսլավնան:

 

- Օլգան լավ է, լավ են նաեւ մանկիկներս,
Իրենց թոթով գրչով հաճախ գրում են ինձ,
Բայց, այ, վերջերս խիստ մտահոգվում եմ ես,
Որ «3» է ստանում Մանյան ռուսերենից...
Արդեն «փոքրիկ Ստեփանի» հալը իմանալուց հետո Ստալինը պայծառանում է եւ այդ խոհուն զրույցում, իր հերթին, վերակերտում է Լենինի դիմաքանդակը.

 

- Այո, Սուրեն, երբ ես դեռ տարիներ առաջ
Ծանոթացա նրա մեծ կյանքին ու գործին,
Ինձ թվաց, որ ոչ թե մարդ է նա հասարակ
Կամ սոսկ մի ղեկավար - այլ' լեռնային արծիվ...
Ու երբ Տամմերֆորսում հանդիպեցի նրան,
Զգացի, որ մեծ է նա մեծերից բոլոր,
Որ գերում է, տանում է անվարան
Նա ամենքին մտքով իր զորավոր...
Չպարծենալ երբեք հաղթանակով տարած,
Ու պարտության դեպքում չնվնվալ.
Սկզբունքն այս վսեմ միշտ օգնում է նրան
Հաղթահարել ամեն անակնկալ: