Հարցս ուղղում եմ նրանց, ովքեր պնդում են, որ Արցախն անկախ հանրապետություն է:
Եթե Արցախն անկախ հանրապետություն է, դրանից բխում է, որ այնտեղ ապրող էթնիկ հայերն էլ սփյուռքահայեր են: Ի՞նչ եք կարծում սրա մասին:
Միայն թե չբերեք այն փաստարկը, որ Արցախը հայկական հանրապետություն է: Արցախի սահմանադրության մեջ ոչ մի տեղ դրա մասին գրված չէ, ավելին՝ ըստ սահմանադրության՝ պետականաստեղծ միավոր է ճանաչված «Արցախի ժողովուրդը», իսկ ՀՀ Սահմանադրության մեջ գրված է՝ «Հայ ժողովուրդը...», հետևաբար ներկա իրավական տրամաբանության և հարացույցի շրջանակներում միայն Հայաստանի Հանրապետությունն է հայկական հանրապետություն:
Էլբակեան Էդգար